Արթուր Աբրահամը ցանկանում է եվս մեկ մենամարտ անցկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (33-3-0), ով հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում նոկաուտի ենթարկեց արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Օսկար Ֆարիասին (19-2-0) եւ դարձավ WBO վարկածով եվրոպայի չեմպիոն, հայտարարեց, որ ցանկանում է անցկացնել եւս մեկ մրցավեճ, ապա մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ (41-2-0), սակայն այն դեպքում, եթե վերջինս Միկկել Կասսլերի (44-2-0) հետ մենամարտի արդյունքում պահպանի իր տիտղոսը: “Հուսով եմ, որ Շտիգլիցի հետ մենամարտը կկայանա, սակայն մինչև նրա հետ հանդիպումը ցանկանում եմ անցկացնել ևս մեկ մենամարտ: Հուսով եմ, որ մեր պրոմոութերները շուտով կսկսեն բանակցություններ վարել”,- Աբրահամին մեջբերում է Boxingscene-ը:




Լրահոս