ԲՀԿ-ն չի մասնակցելու ընտրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Կենտրոնական բանկի ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ նշեց, որ Հայաստանը լքողների մեջ շատ են այնպիսի մարդիկ, ովքեր բանկերի բարձր տոկոսադրույքների պատճառով չեն կարողացել մարել իրենց վարկերը:

«Մեզ մոտ խոսվում է, որ բանկային համակարգը կայուն է, սակայն այն իր պորտալարով պիտի կապված լինի ՀՀ տնտեսության հետ:

Ինչպե՞ս կարող ենք նման համակարգի դեպքում ունենալ օրեցօր փլուզվող տնտեսություն: Հայաստանում բանկային համակարգն աշխատում է լոմբարդի՝ վաշխառուական տրամաբանությամբ»,-ընդգծեց  ԲՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով ԿԲ նախագահի քվեարկությանը՝ Զոհրաբյանն ասաց. «Ոչինչ չունենալով Ձեր անձի դեմ` ԲՀԿ-ն չի կարող կողմ քվեարկել Ձեր թեկնածությանը։

ԲՀԿ-ն չի մասնակցելու ընտրությանը»:




Լրահոս