Գորիսի քաղաքապետի թեկնածու Տ. Կարապետյանը ինքնաբացարկ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը  ինքնաբացարկ է ներկայացրել: Տեղկեկությունը armlur.am-ի հետ զրույցում հաստատեց թիվ 37 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:

Ավելի վաղ  ինքնաբացարկ էր ներկայացրել Արա Բուդաղյանը:

Ընտրապայքարում մնում են երկու թեկնածուներ՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչագան Ադունցը և անկուսակցական Հրայր Յոլյանը:

Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան հունիսի 8-ին:




Լրահոս