Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար հանդիպում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդների միջև հանդիպմանը, նշեց, որ պետք է բավարարվեն այն տեղեկատվությամբ, որը եղել է պաշտոնական հաղորդագրության մեջ:  

«Ավելացնելու ոչինչ չունեմ: Դա որոշում կայացնելու հանդիպում չէր, այլ՝ ուղղակի մտքերի փոխանակություն, իրավիճակի վերլուծության հանդիպում էր»,- նշեց Ստեփան Մարգարյանը:

Նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար նման հանդիպումներ են ունենում:

Այն հարցին, թե ինչու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ՀՅԴ-ից որևէ մեկը չէր մասնակցում հանդիպմանը, նա պատասխանեց. «Մենք բազմաթիվ անգամ երկկողմանի հանդիպումներ ենք արել, և որևէ խնդիր չի եղել՝ ինչու նրա հետ, մյուսի հետ: Մենք առանձին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ենք հանդիպել, «Դաշնակցության» հետ էլ ենք հանդիպել, հանդիպումներ միշտ եղել են»:




Լրահոս