Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում, 31-ին ամենուրեք սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: 30-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, 27-28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք: Օդի ջերմաստիճանը 29-ին կնվազի 4-6, 30-ի գիշերը ևս 2-4 աստիճանով: 31-ի գիշերը՝ կբարձրանա 6-9 աստիճանով:Հայպետհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, Երևանում հունվարի 27-28-ին, 30-ի երեկոյան ժամերին, 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, 27-28-ին ցերեկը հնարավոր է ձնախառն անձրև: 29-ին և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս