Սամվել Բալասանյան. Մենք կարողացանք ստեղծել հզոր եվ իր առջեվ դրված խնդիրներն կատարելու ունակ բանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանայնը: Ուղերձում ասված է. “”Սիրելի Հայրենակիցներ.Սրտանց շնորհավորում եմ Ազգային Բանակի զինվորներին ու սպաներին զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող և ունեցած բոլոր քաղաքացիներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ:  Անցած 20 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել հզոր և իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարելու ունակ  ազգային բանակ: Կասկածից վեր է, որ մեր զինված ուժերը պետականության ամրապնդման, զարգացման հիմնական երաշխավորն են, մեր ազգային հպարտությունը և Հայկական Լեռնաշխարից մինչև Եգիպտոս հասած  պատմական հայկական բանակների հիշողության կրողը:  Վստահ եմ` մեր բանակը շարունակելու է աճել, զարգանալ և մնալու է տարածաշրջանում ամենամարտունակը:  Փառք մեր 20 ամյա Բանակին և այն ստեղծած և սնուցող հայ ժողովրդին:  “”




Լրահոս