Ժողովուրդ. Երեկվա տոնահանդեսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեջտեղում են թողել սրբությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված “”Ես եմ հայրենիքիս զինվորը”” տոնահանդեսի լուսանկարները խոսում են այն մասին, որ Հայաստանի իշխող վերնախավն առանձնապես տոնական տրամադրություն չունի: Նրանք այնքան հոգսեր ունեն, որ չեն կարողանում դրանց մասին մոռանալ անգամ տոնական օրերին: Դե, իհարկե, առջևում խորհրդարանական ընտրություններն են, ու դժվար է ասել, թե մի քանի ամիս հետո իշխանական օթյակում այսօր հավաքվածներից քանիսը կմնան իրենց տեղերում: Հետաքրքիր դրսևորումներ արձանագրվեցին նաև երկրորդ և երրորդ նախագահների հրապարակային “”փոխհարաբերություններում””: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ցուցադրաբար միմյանց մոտ չէին նստել` գերադասելով սրբությունը թողնել մեջտեղում: Նրանց “”հեռացնում”” էր ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Սիջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին նաև ԼՂՀ ներկա ու նախկին նախագահները: Իսկ թե ինչու ներկա չէր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդպես էլ անհասկանալի մնաց: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից անպատասխան թողեցին “”ժողովուրդ””-ի հարցումը` հրավիրվել էր արդյոք Տեր-Պետրոսյանը: Այսօր հայոց բանակի սպայական անձնակազմը «Փարվանա» ռեստորանում ճոխ սեղանների շուրջ դարձյալ կնշի ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը:  




Լրահոս