168 ժամ. Տիգրան Արզաքանցյանի փոխարեն ՀՀԿ-ն կառաջադրի “”Եվրոստան ույուտի”” սեփականատիրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով, թիվ 22 ընտրատարածքում” Գավառում ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փոխարեն մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, “”Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ծնունդով Գավառից` Մանվել Բադեյանը: Վերջինս երեկ  թերթի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այդ լուրը: “”Դեռ հաստատ որոշված չէ, բայց բացառված էլ չէ””,- ասել է նա: Հարցին էլ, թե` իր առաջադրումը հստակեցնելու համար արդյո՞ք կուսակցության կամ նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությանն է սպասու՞մ, Մ. Բադեյանը պատասխանել է. “”Կուսակցության որոշումը համամասնականի համար է անհրաժեշտ: Ես դեռ հստակ որոշում չեմ կայացրել””: Թերթը հավելոմ է, որ իր տեղեկություններով` ՀՀԿ-ի համար Տ.Արզաքանցյանի առաջադրումն անցանկալի է, քանի որ վերջինս հիմնականում գտնվում է արտերկրում, Աժ նիստերին շատ քիչ է մասնակցում և հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների մեջ:  




Լրահոս