Ստրադիվարիուսի ջութակը Christie’s-ը մտադիր է 10 մլն դոլարով վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Christie’s աճուրդի տունը մտադիր է Նյու Յորքում վաճառքի հանել Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը: Կազմակերպիչները նախատեսում են այս գործարքից 7,5-ից մինչև 10 մլն դոլար վաստակել: Եթե այդ սպասումներն արդարանան, ապա վերջին 25 տարում Նյու Յորքի նկուղներից մեկում փոշոտվող չութակը աշխարհում ամենաթանկարժեք երաժշտականն գործիքներից մեկը կլինի. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ջութակի ներջին սեփականատերն է եղել ԱՄՆ-ի «պղնձի արքա» Ուիլյամ Քլարկի դուստրը՝ Հյուգեթ Քլարկը, որը մահացել է 2011թ. 104 տարեկան հասակում:

Դեռևս 1920-ին հայրն այդ գործիքը գնել էր իր դստեր համար, որը լրջորեն զբաղվում էր երաժշտությամբ:

«Սիրելի՛ս, գնի՛ր աշխարհում ամենահրաշալի ջութակը», – գրել էր նա դստերը Փարիզից: Այսօր աշխարհում ամենաթանկարժեք երաժշտական գործիքն է համարվում «Կեդի Բլանտ» ջութակը, որը Ստրադիվարիուսը ստեղծել էր 1721թ. և կոչվել բանաստեղծ Բայրոնի թոռան՝ Էնն Բլանտի պատվին:

2011թ. հունիսին Ճապոնիայում կայացած ինտերնետ-աճուրդում այն գնել էին 15,9 մլն դոլարով:




Լրահոս