Մրցավարը սպանել է երկրպագուի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանգլադեշում կրիկետի մրցավարը պատահաբար սպանել է հանդիսատեսերից մեկին, -գրում է The Times of India-ն։Ականատեսների վկայությամբ՝ հանդիպման ժամանակ խաղադաշտ է վազել 15-ամյա Նազրուլ Իսլամը։ Նա մոտեցել է մրցավարին եւ սկսել դժգոհել վերջինիս կայացրած որոշումից։ Վիճաբանությունն արագ վերածվել է միմյանց ուղղված վիրավորանքների, ինչից հետո բարկացած մրցավարը վերցրել է մոտ կանգնած խաղացողի բիտան եւ հարվածել պատանու գլխին։Երկրպագուն ընկել է, այնուհետեւ վեր կացել եւ ինքնուրույն գնացել տուն։ Սակայն հետո նրա վիճակը կտրուկ վատացել է, եւ գիշերը նա մահացել է հիվանդանոցում ուղեղի արյունազեղումից: Կատարվածի շուրջ սկսվել է հետաքննություն։ 




Լրահոս