Վերահսկիչ Պալատը քաղաքական գնահատականներ չի տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի զեկույցից հետո հարցրեց, թե որքանով է տնտեսապես հիմնավորված Ռուսաստանից ներգրավված վարկը. «Ի վերջո ՎՊ-ն ինչպե՞ս է գնահատում բյուջեի կատարումը որպես երկրի զարգացմանն ուղղված հիմնական ծրագիր` բավարար՞, թե՞ անբավարար»:

Սեյրան Ավագյանը պատասխանեց, որ եզրակացության խորության հետ կապված, իհարկե, լավից լավը կա, և աշխարհի որևէ երկրի ՎՊ-ը դեռևս չի կարողացել բյուջեն ծածկել իր գնահատականներով, որովհետև դա շատ ծանր գործ է, նաև կան օրենսդրական խնդիրներ:

«Մենք մասնագիտական մարմին ենք, եթե բաժակը կիսով է լցված, ապա մենք արձանագրում ենք, որ հենց այդքան է լցված: Մեր խնդիրն է օբյեկտիվ պատեր կառուցել, որի հիման վրա քաղաքական ուժերը կտան իրենց քաղաքական գնահատակները, մենք զուսպ ենք, և քաղաքական գնահատական տալը մեր գործառույթը չէ»,- ասաց Սեյրան Ավագյանը:

Նա նշեց, որ բյուջեի կատարման մասով ՎՊ-ի վրա դրված է երկու խնդիր` արտացոլված մեծությունների արժանահավատության խնդիր և բյուջեի մասին օրենքի ձևակերպված խնդիրներ, որոնք և իրականացրել է Վերահսկիչ Պալատը:




Լրահոս