ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿԱՍԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է NEWS.am-ի դեմ Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացրած հայցով դատական նիստը: Դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը միջնորդել է կասեցնել գործի քննությունը, քանի որ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանն ու եւս երկու անձինք դիմել են ոստիկանություն` Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով: NEWS.am-ի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն առարկել է միջնորդությանը` պատճառաբանելով, որ քրեական գործի հարուցումը չի առնչվում այս հայցի քննության հետ: Դատավոր Մարգարիտա Հարթենյանը միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու է փետրվարի 2-ին:




Լրահոս