Նախարարը ցանկանում է անտառների վերակառուցման ծրագիր մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապօրինի անտառահատումները դեռևս շարունակվում են,
սակայն մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ անցած տարի՝ 2012թ. համեմատ, դրանք պակասել են: Այս մասին այսօր Ազգային ժողովում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Ես չեմ ասի, որ անտառներում աշխատանքներ չկան անելու: Շատ լուրջ գործ կա անելու, հատկապես մեր երկիրն անտառային շատ քիչ ռեսուրսներ ունի,և մենք պետք է ավելի բարեխղճորեն մոտենանք անտառներին»,- ասաց նա:

Սերգո Կարապետյանը նշեց, որ ինքը ցանկանում է անտառների վերակառուցման ծրագիր մշակել:

«Ես չգիտեմ, թե դա ինչպես է մեզ հաջողվելու, սակայն ցանկությունը կա, և մենք առաջիկայում այդ հարցը կքննարկենք նաև Ազգային ժողովի գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովում և կփորձենք լուծումներ գտնել»,- նշեց նախարարը:




Լրահոս