Առաջիկա 5 օրերին կդիտվի անձրև և ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 1-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 1-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի` հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.60C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (2001թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.00C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն




Լրահոս