Սիրիական Հոմսում պայթյունից 10 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական Հոմս մարզում ավտոմեքենայում տեղադրված ռումբ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել. տեղեկացնում է BBC-ն:

Վերջին 2 օրում Հալեպում ապստամբների հարձակումների զոհ է դարձել մոտ 50 մարդ:

Երեքշաբթի՝ հունիսի 3-ին, Սիրիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն, որոնք չեն ճանաչում ո՛չ Արևմուտքը, ո՛չ Սիրիայի ծայրահեղականները:

Ինչպես ենթադրում են դիտորդները, դրանցում կհաղթի գործող նախագահ Բաշար Ասադը, որը կզբաղեցնի նախագահական պաշտոնը ևս 7 տարով:

 




Լրահոս