Վ. Գասպարյանը հանձնարարություններ է տվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին և պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին։

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծեց աշխատանքի յուրահատկությունը և այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում։ Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծեց ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը` ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետևողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։

Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց ծառայության կառուցվածքն ու գործունեությունը։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ 2014 և 2013 թվականների արդյունքների համեմատական վերլուծությանը, ծանոթացավ վարչության ստորաբաժանումների ծառայողներին, անդրադարձավ նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման, ծանրաբեռնվածության նվազեցման, ծառայության տեխնիկական հագեցման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կրկին հիշեցրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության գերխնդիրը:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլև վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երևույթների նվազեցման գրավականներից է։

policee

polisefgvgf

vladimir gasparyan




Լրահոս