Հովիկ Աբրահամյանը մեկ-մեկ բողոքում է ԲՀԿ պատգամավորներից. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը  հանդիպել է  ԲՀԿ երիտասարդների հետ և պատասխանել նրանց  հարցերին:  Երիտասարդներից մեկը ԲՀԿ ղեկավարին հարցրել է` Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալուց հետո այցելո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնամիական կապեր ունեն:

Հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելում է իրենց տուն, բայց կարճ ժամանակ է մնում: «Մեկ-մեկ էլ բողոքում է  ԲՀԿ պատգամավորներից, նրանց ելույթներից: Բայց ինքը լավ հասկանում է, որ  անձնական հարաբերությունները կապ չունեն աշխատանքի  ու կուսակցական հարաբերությունների հետ»,- մանրամասնել է Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս