ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մահացել է հարազատ քույրս: Ինձնից եւ առանձին բնակվող թոռնիկից բացի քույրս այլ հարազատներ չուներ: Կարո՞ղ եմ հավակնել նրա գույքին (քրոջս կողմից սեփականաշնորհված բնակարանին), բայց նշեմ, որ կտակ չկա:

Գայանե Մխիթարյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքում դուք երկրորդ հերթի ժառանգ եք: Երկրորդ հերթի ժառանգորդները ըստ օրենքի կանչվում են ժառանգման առջին հերթի ժառանգորդների բացակայության կամ նրանց կողմից ժառանգության չընդունման դեպքում (ՀՀ Քաղ. օր. 1215 հոդված): Ժառանգողի (Ձեր քրոջ) թոռներն ու ծոռները օրենքով հանդիսանում են ժառանգորդներ, եթե կտակի բացման ժամանակ ողջ չէ ժառանգորդ հանդիսացող ծնողը: Հետեւաբար Ձեր քրոջ թոռը իրավունք ունի հավակնել ժառանգությանը` որպես առաջին հերթի ժառանգորդ: Այսպիսով, ժառանգության ընդունման ձեր իրավունքը առաջանում է ձեր քրոջ թոռան կողմից ժառանգության չընդունման դեպքում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ավելի քան հստակ էր, թեեւ, ըստ ամենայնի, մեզ դիմած քաղաքացու համար` հիասթափեցնող:

 

ՀԱՐՑ. Այդքան խոսվում է սահմանամերձ համայնքների ծայրահեղ պայմանների մասին: Հետաքրքիր է իմանալ, գործո՞ւմ են արտոնություններ սահմանամերձ համայնքների համար եւ որո՞նք են դրանք:

Համլետ Պետրոսյան (75 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողներն ազատվում են 1994 թվականի եւ հետագա տարիների համար հաշվարկված հողի հարկից եւ սահմանված ժամկետներում չվճարելու հետեւանքով հաշվարկված տույժերից: Արտոնություն ստացող բնակավայրերի ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ չօգտագործվող հողատարածքներինը` մարզպետը: ՀՀ սահամանամերձ համայնքների հողօգտագործողների հողի հարկը (մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար) 2013 թվականից պետությունը վճարում է ամբողջությամբ, իսկ ջրօգտագործողների ջրի վարձավճարը` 50%-ով: Համայնքների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանամերձ համայնքների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Օրինակ՝ Տավուշի մարզի համայնքների թիվը 62-ն է, այդ թվում քաղաքային` 4, իսկ բնակավայրերի թիվը 64 է։ Բնակչության թիվն այստեղ կազմում է 134376 մարդ, այդ թվում` քաղաքային բնակչության տոկոսը 40, գյուղական բնակչության տոկոսը 60: Սահմանամերձ բնակչության թիվը կազմում է 76272 մարդ։ ՀՀ պետական սահմանից Տավուշին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352կմ-ը Ադրբեջանի հետ: Նշենք, որ մարզի 62 համայնքներից 42-ը ՀՀ կառավարության 17.11.1998թ. դեկտեմբերի թիվ 713 որոշմամբ ճանաչվել է սահմանամերձ: Ցավալի է, բայց նշված համայնքներում սուր են սոցիալական հիմնախնդիրները, իսկ փախստականների թիվը կազմում է մարզի բնակչության ավելի քան 9%-ը:

 

ՀԱՐՑ. Անհրաժեշտ է իմանալ, կա՞ն դեպքեր, երբ շինարարության թույլտվությունը պարտադիր չէ: Եթե այո, խնդրում եմ նշել կոնկրետ օրինակներ:

Տիգրան Թադեւոսյան (47 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:
Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված` շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության (քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ (համայնքի ղեկավար), եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ): Հիմք`ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 4-րդ կետ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն գոյություն ունի կատեգորիա, որը քաղաքացուն ազատում է շինարարական թույլտվությունից: Հուսանք, որ առաջին կատեգորիայի շինություն կառուցողները մեր հրապարակմամբ կիրազեկվեն իրենց իրավունքի մասին, խուսափելով ստուգող կառույցների հետ շփումից:




Լրահոս