«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել և տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և կատարվել վարութային այլ գործողություններ։


