Ինտենսիվ հրետանային կրակոցներ`Սլավյանսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական  լրատվամիջոցների փոխանցմամբ Ուկրաինայի  Սլավյանսկ քաղաքում ինտենսիվ հրետանային կրակոցներ են ընթանում անջատողականների և ուկրաինացի զինվորականների միջև: «Ողջ քաղաքը թնդում է հրետանային կրակոցներից: Մարդիկ թաքնվում են նկուղներում կամ շքամուտքներում, քանի որ բեկորները ներխուժում են բնակարանները`  ջարդելով բնակարանի ապակիները »,- հայտնում են լրատվամիջոցները:

Քաղաքի ավագանու անդամ հայտարարել է, որ  կրակոցների պատճառով  վնասվել է գազի խողովակներից մեկը,  բայց պայթյունի վտանգ չկա:  Զոհերի և վիրավորների մասին առայժմ ստույգ տվյալներ չկան:

 

 

 




Լրահոս