«Մեսսին կարող է ցնցող ելույթ ունենալ Մունդիալում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար ֆուտբոլիստ Խավիեր Զանետին իր  կարծիքն է արտահայտել «Մունդիալ 2014»-ում Արգենտինայի հավաքականի հնարավորությունների մասին: Նրա խոսքով` հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կարող է հաջողությունների հասցնել թիմը և նվաճել Աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

«Մեսսին կարող է ցնցող ելույթ ունենալ Մունդիալում: Նրան հարմար են մրցաշարի պայմանները: Ես իսկապես մտածում եմ, որ դա կարող է մեր աստեղային ժամը լինել:

Հուսով եմ` կտեսնենք, թե ինչպես է Մեսսին պահում տիտղոսը գլխավերևում: Նա ապացուցել է, որ հիանալի ավագ է, ոգևորել է թիմին ու բոլորի համար օրինակ ծառայել»,- ասել է Զանետին:




Լրահոս