Երբ կներկայացվի կուտակայինի մասին օրենքի նոր փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենսդրական փաթեթը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի առաջիկայում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ժամկետների մասին դեռ չեմ խոսում, բայց մենք ցանկություն ունենք դա անել մինչև հուլիսի 1-ը», – նշեց նա:

Այն հարցին, թե իրատեսկան է քառյակի կողմից ներկայացված 12 կետերից առաջին կետը, որը հենց անդրադառնում է կուտակային համակարգին, նախարարը պատասխանեց. «Փաթեթի շրջանակներում մեր ներկայացվելիք առաջարկները բոլորի համար հասու կլինեն»:

Նշենք, որ առաջին կետով քառյակը պահանջում է վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը: Նա նաև նշեց, որ ներկայումս ոչ մի աշխատակցի նկատմամբ ճնշում չի գործադրվում: Երբ լրագրողները նախարարին տեղեկացրին, որ փաստեր կան, նա հորդորեց եղած բոլոր փաստերը ներկայացնել:

«Կոնկրետ տվյալներ ներկայացրեք, կնայենք»,-ասաց նա: Այն հարցին, թե կոնկրետ ում պետք է ներկայացվեն այդ տվյալները, Ասատրյանը միայն նշեց. «Համապատասխան մարմինները կնայեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նման գործառույթ չունի»:




Լրահոս