ԱԱ-2014. Չիլի-Ավստրալիա` 3:1 (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Չիլիի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն:

Չիլիի հավաքականն արդեն 14-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ էին դարձել Ալեքսիս Սանչեսն ու Խորխե Վալդիվիան: Առաջին խաղակեսի վերջնամասում ավստրալացիները կարողացան մեկ գոլ խփել և կրճատել հաշվի տարբերությունը` Թիմ Կեհիլի գոլի շնորհիվ:

Փոխարինման դուրս եկած  Ժան Բոսեժուրը վերջին րոպեին խփեց նաև երրորդ գնդակը:

ԱԱ-2014. B խումբ, առաջին տուր

Չիլի – Ավստրալիա՝ 3:1

Սանչես, 12, Վալդիվիա, 14, Բոսեժուր, 90 – Կեհիլ, 35




Լրահոս