Հայաստան է ներկրվել ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի “Կարմիր բլուր” կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը։ Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյոթի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից:Այս մասին armlur.am -ին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ, որը կբավարարի հանրապետության գյուղացիական տնտեսությունների ողջ պահանջարկը: Պարարտանյութի մեկ պարկը գյուղացիներին է հատկացվելու մատչելի՝ 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն: Ներկրված պարարտանյութի առաջին խմբաքանակի բաշխումը մեկնարկել է այսօր՝ ըստ մարզային համայնքների հայտերի: Պարարտանյութի` համայնքներ տեղափոխման բոլոր ծախսերը հոգալու է պետությունը: Սկսվել է նաև գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման գործընթացը: Մատակարարվող 12 հազար տոննա դիզվառելիքի մեկ լիտրը գյուղացուն հատկացվելու է 350 դրամով՝ շուկայական 500 դրամի փոխարեն:




Լրահոս