«Ղարաբաղի ազատագրում» կազմակերպության մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ հայ պատգամավորների՝ Բաքու կատարած այցի. հաղորդում է haqqin.az-ը։
Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են հայ պատգամավորները։
Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել նրանց պաստառները։
Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Երեքհոգանոց պատվիրակության կազմում են նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։