Իլհամ Ալիեվը բանտից ազատել է իր համադասարանցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իլհամ Ալիեւի հրամանի համաձայն բանտից ազատ է արձակվել ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության անդամ Էլշան Հասանովը, որը բանտում էր հայտնվել 2011 թվականի ապրիլի 2-ի հանրահավաքին մասնակցելու համար,- հաղորդում է Utro.ru -ն: Հասանովը հասարակական կարգը խախտելու մեղադրանքով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Սակայն հետագայում նրա պատժաժամկետը կրճատվել էր 1 տարով: Նշվում է, որ Հասանովն Իլհամ Ալիեւի համադասարանցին է: Նրանք ժամանակին սովորել են Բաքվի թիվ 6 դպրոցում: 




Լրահոս