Վրաստանում 11 մարդ թունավորվել է շաուրմայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու օրերին Թբիլիսիում թունավորման նշաններով մոտակա հիվանդանոց է դիմել 11 մարդ:: Վերջինիս հաղորդմամբ՝ բոլոր 11 մարդիկ էլ թունավորվել են շաուրմայից՝ գնված Թբիլիսիի Լեսելիձե փողոցում գտնվող նույն առեւտրային կենտրոնում: Իրավապահ մարմիններն ու առողջապահության ոլորտի աշխատակիցներն արդեն իսկ այցելել են այդ օբյեկտ, որտեղից տուժածները գնել էին շաուրմա: Փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից: 




Լրահոս