«Մեսսին միշտ գերազանց ֆուտբոլ է ցույց տվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտպանել է իր խաղընկեր Լիոնել Մեսսիին: Նրա խոսքով` Մեսսին միշտ հիանալի ֆուտբոլ է ցուցադրել հավաքականի կազմում:

«Մինչև «Մունդիալ-2014»-ը Մեսսին ընդամենը 1 գոլ է խփել աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Բայց նա միշտ գերազանց ֆուտբոլ է ցուցադրել` օգնելով գոլեր խփել խաղընկերներին: Բոսնիայի ընտրանու դեմ խաղում Լեոն անհավանական գոլ խփեց:

Մենք երջանիկ էինք, քանի որ գիտեինք, որ նա կարողանում է այդպիսի հարվածներ կատարել: Ուրախ ենք, որ մեկնարկեցինք հաղթանակով: Իսկ քննադատությունը միշտ էլ կլինի: Միշտ հնարավոր է ավելի լավ խաղալ»,- նշել է բա:




Լրահոս