Իսրայելը ոչնչացրել է Իրանի ողջ վերգետնյա միջուկային ենթակառույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելն արդեն ոչնչացրել է Իրանի ողջ վերգետնյա միջուկային ենթակառույցը: Այս մասին ասվում է Wikileaks կայքի հրապարակած` ամերիկյան Stratfor հետախուզական վերլուծական ընկերության էլեկտրոնային նամակում: Wikileaks -ում կհրապարակվեն ավելի քան 5 մլն նամակներ` գրված 2004թ. հուլիսից 2011թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Նամակում մեջբերված են իսրայելական հետախուզական ծառայության աշխատակցի խոսքերը, ով մեկնաբանել է հաղորդագրություններն այն մասին, թե Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: Իսրայելցի աղբյուրը կարծում է նաև, որ Իրանի հետ հակամարտությունը եվրոպական երկրների դավադրության մի մասն է: Stratfor ընկերության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ գողացված նամակներից մի քանիսը կարող են փոփոխվել կամ կեղծվել, իսկ որոշները` հրապարակվել առանց փոփոխությունների:




Լրահոս