Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ), որը դուրս է եկել հարազատ քավորի դեմ, փորձում է Աբովյանում ակտիվացնել Հանրապետական կուսակցությանը: Ավելին, “ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Արթուրն առաջիկայում դառնալու է ՀՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար և մտադիր է ԲՀԿ-աթափ անել Աբովյանը: “Ինչքանով կհաջողվի՝ դժվար է ասել, քանի որ նրա սկսած քայլերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Արթուր Հարությունյանի կողմնակիցները նեղսրտում են, որ Ծառուկյանն Աբովյան-Երևան անվճար երթուղի է բացել, որով նպատակ ունի սնանկացնել Հարությունյանին: Իսկ Ծառուկյանի կողմնակիցները դժգոհում են, որ ԲՀԿ ղեկավարի սանիկն իրենց հետ խոսում է ոստիկանների միջոցով: Երեկ՝ առավոտյան, Ծառուկյանի ուսանողական ավտոբուսներին արգելվել է շարժվել մայրաքաղաք՝ պատճառաբանությամբ, թե ներսում տարեցներ կան”:
Ժողովուրդ. Պալաչը մտադիր է ԲՀԿ-աթա՞փ անել Աբովյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ