Երկարաձգվեց խաղատան մաքսային ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց որոշում, ըստ որի թույլատրվում է  «Սենատոր գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2017 թվականի հունիսի 18-ը:

«Սենատոր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները կազմում են խաղային ավտոմատները: Այս ապրանքների մաքսային հայտարարագիրը ներկայացվել է անցյալ տարի, ժամկետը պետք է ավարտվեր այս տարի և ընկերությունը դիմել է կառավարությանը` ժամկետը երկարաձգելու ցանկությամբ:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նախագծի մշակմանը մասնակցել է նաև Ֆինանսների նախարարությունը, իսկ ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա ոչ միայն պահպանել առկա աշխատատեղերը, այլև` ստեղծել շուրջ 32 աշխատատեղ մարզերում:

 




Լրահոս