ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ
armlur.am-ի տեղեկացմամբ` փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների ընդլայնված նիստ: Քննարկվել են մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:

ՄԱՐՏԻ 3-ԻՆ
ՕԵԿ-ը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել 15-20 ընտրատարածքներում: Կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է, որ մարտի 3-ին կկայանա ՕԵԿ համագումարը, որի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Շահգելդյանը նաեւ հերքել է իր եւ Հեղինե Բիշարյանի միջեւ  ընտրացուցակում  տեղի պայքարի մասին լուրերը:

ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Ինչպես 2 օր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը վաճառվել է «Կասկադ ինշուրանս»-ի սեփականատերերին: Այս տեղեկությունը երեկ արդեն պաշտոնապես հաստատեցին նաեւ ընկերությունում`  «Կասկադ ինշուրանս»-ի հետ միավորումը պայմանավորելով «Հայաստանի ապահովագրական ոլորտում  առավել մեծ, ֆինանսապես հզոր եւ կայուն ընկերության» ստեղծմամբ:

«ՖՌՌԱՑՐԵԼ Է»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Կողմերը քննարկել են գալիք խորհրդարանական ընտրությունները:  Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ ՀՀԿ ընտրացուցակում որեւէ գործարար չի ընդգրկվելու: Կողմերը նաեւ կարեւորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումը: «Շուրջ 500 պաշտոնատար անձինք իրենց հայտարարագրերը ներկայացնելու են մինչ մարտի 15-ը, որոնք  ունենալու են հրապարակային մաս»,-նշել  է վարչապետը: Դեսպանն իր աջակցությունն է հայտնել կառավարության այդ քայլերին:

ՌՈՒԲՈՆ ԷԼԻ «ՔԱՇԵՑ»
Երգահան Ռուբեն Հախվերդյանը երեկ հայտարարել է, որ իր խնամուն` բժիշկ Արամ Ռոբերտիչին, պարտադրել են անդամագրվել ՀՀԿ-ին: Հախվերդյանը հենց ասուլիսի ընթացքում  զանգահարել է իր ընկեր բժշկի կնոջը, ով բարձրախոսով հաստատել է, որ ամուսնուն պարտադրել են դառնալ ՀՀԿ-ական, այնուհետեւ նույնը հաստատել է նաեւ նրա  խնամին` Արամ Ռոբերտովիչը: Հախվերդյանը նշել է, որ դա արել է Բժշկական համալսարանի ռեկտորը, իսկ անձամբ խնամուն ասել է վիրաբույժ, իր սանիկ Արտո Սահակյանը: Վերջինս, սակայն, Aravot.am-ին ասել է. «Ռուբոյի ասածը ես երբեք էլ, վերջերս նույնպես, լուրջ չեմ ընդունում, երկրորդ` այն անհիմն է: Ես ռեկտորի խորհրդականն եմ, անկուսակցական եմ, եւ եթե Դումանյանն իսկապես ստիպեր ՀՀԿ անդամ դառնալ, առաջինը երեւի ինձ կստիպեր»:

ԱՆԻՄԱՍՏ ՎԱՏՆՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը քննադատել է մի շարք քննիչների, որոնք  փորձաքննության են ուղարկում մեծ քանակությամբ իրեր: Որպես օրինակ` նա նշել է մի քննիչի դեպքը, ով հարց էր բարձրացրել, թե մահացած նորածինն արդյոք թմրանյութեր եւ ալկոհոլ չի օգտագործել: «Հաճախ նշանակվում են ոչ անհրաժեշտ փորձաքննություններ: Դա բյուջետային միջոցների անիմաստ վատնում է»,-շեշտել է Հովսեփյանը:

ՀԱՅՀՈՅԵԼ Է
Իջեւանի ավագանու օրերս կայացած նիստի ժամանակ ավագանու անդամները վիճաբանել են «Իջեւան» հեռուստաընկերության օպերատորի ու տնօրեն Նաիրա Խաչիկյանի հետ:  Ավագանու անդամներից մեկը հայհոյել է լրագրողին ու հարձակվել օպերատորի վրա` նրանց մեղադրելով միակողմանի  նյութեր հեռարձակելու մեջ: Լրագրողը դիմել է ոստիկանություն:




Լրահոս