Տիրոլում հայտնաբերել են Մոցարտի անհայտ գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է “Афиша”-ն “Մոցարտեում” միջազգային հիմնադրամը հայտնում է, որ վերջերս Տիրոլում (Ավստրիա) հայտնաբերվել է Մոցարտի մինչ այժմ անհայտ ստեղծագործությունը: Մասնագետները երաժշտական սկզբնաղբյուրների միջազգային կատալոգ կազմելիս հայտնաբերել են 1780 թվականի ձեռագիր նոտաների տետր: Երաժշտագետները միաձայն հայտարարել են, որ տետրում գրված դաշնամուրային պիեսը պատկանում է երիտասարդ Մոցարտի գրչին: Պիեսը հանրությանը կներկայացվի մարտի վերջին` այն տան դահլիճում, որտեղ ապրում էր Մոցարտը:




Լրահոս