Armenian text to speach

Պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Խորեն Ծատուրյանը նվաճել է երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Խորենը գերազանց կատարեց իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։

Նա կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։




Մամուլի Տեսություն

Լրահոս