Կոստա Ռիկայի հավաքականը շատ ուժեղ ընտրանի է. Ռոբեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենն իր կարծիքն է արտահայտել Կոստա Ռիկայի ընտրանու դեմ  ապագայում կայանալիք մրցավեճի մասին.

«Կոստա Ռիկայի հավաքականը շատ ուժեղ ընտրանի է, այլապես նա չէր մասնակցի 1/4-րդ եզրափակչին: Նրանք առաջին հորիզոնականն են զբաղեցրել «մահվան խմբում»: Իսկ ապա, Կոստա Ռիկայի ընտրանին տուն է ուղարկել Հունաստանի հավաքականին:

 Հոլանդիայի հավաքականը ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն և պատմություն կերտել: Դրա համար մենք պետք է լուրջ տրամադրվենք, սխալներ թույլ չտանք և հարգենք մեր մրցակիցներին»-, նշել է Ռոբենը:




Լրահոս