100 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ին  հայտնեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, ապրիլի 8-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ներով քարոզչության, դահլիճների վարձակալության եւ քարոզչական պաստառների համար յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք իրավունք ունի ծախսել առավելագույնը 100 մլն դրամ: Նա նշեց, որ դա ընդհանուր թիվ է, որևէ սահմանափակում չկա, և կուսակցությունն ինքն է որոշելու, թե այս 3 ուղղություններից որի վրա որքան ծախսի: Մասնավորապես, քարոզարշավի 25 օրերի ընթացքում ամենաթանկ գինը՝ 120 հազ. դրամ/րոպե, սահմանած “Շանթ” հեռուստաընկերության եթերում, որտեղ քաղաքական գովազդի համար տրամադրվելու է առավելագույնը 6 րոպե ժամանակ, կուսակցությունը կծախսի առավելագույնը 18 մլն դրամ: “Արմենիա” հեռուստաընկերությունում, եթե տեսականորեն օգտագործվի հասանելիք օրական առավելագույնը 6 րոպե ժամանակը, 110 հազ. դրամ/րոպե գնահատված գովազդի համար կուսակցությունը կծախսի 16.5 մլն դրամ: “Կենտրոն” հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի առավելագույն եթերաժամանակը սահմանել է 15 րոպե՝ 32 հազ. դրամ/րոպե գնով: Ըստ այդմ, օգտագործելով ընձեռված հնարավորությունը, կուսակցությունն այստեղ կծախսի 12 մլն դրամ: Ամենացածր սակագինը՝ 18 հազ. դրամ/րոպե, սահմանած “Արմնյուզ”-ում օրական առավելագույն 6 րոպեների հանրագումարում կծախսվի 2.7 մլն դրամ: 




Լրահոս