Սեյրան Օհանյանը կարեվորել է կանանց դերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է կանանց դերը արցախյան պատերազմում եւ այսօր Զինված ուժերում:  Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի եւ Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ երեք զինվոր որդի ունեցող մայրեր միջոցառման ժամանակ պարգեւատրվել են “Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի” հոբելյանական հուշամեդալով, իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը` ՀՀ ՊՆ “Զինանշան” գերատեսչական մեդալով: 




Լրահոս