Քսենյա Սոբչակն ամբողջ գիշեր բանտարկյալների հետ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում նախագահական ընտրություններին հաջորդած միտինգի ընթացքում հարյուրավոր ձերբակալվածների շարքում եղել են նաև Քսենիա Սոբչակի սիրեցյալը`  Իլյա Յաշինը, ով ընդիմադիր “Солидарность” շարժման ակտիվիստներից է: Վերջերս լուրեր էին պտտվում այն մասին, որ հայտնի հաղորդավարուհին և Իլյա Յաշինը բուռն սիրավեպ ունեն: Նրանց հաճախ կարելի էր միասին տեսնել միտինգների ժամանակ: Իր սիրեցյալին սատարելու համար Սոբչակն ամբողջ գիշերն անց է կացրել ձերբակալվածների հետ: Սոբչակը ոչ միայն ամբողջ գիշերն անց է կացրել ներքին գործերի մարմիններում, այլև այնտեղ կատարվող ամեն բան արձանագրել է տեսախցիկով:




Լրահոս