Սոցցանցը փրկել է երիտասարդի կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի 18-ամյա բնակիչն, ում նավակը շրջվել է ափից 3 կմ հեռավորության վրա, փրկվել է սոցիալական կայքի շնորհիվ: Նա հասցրել է միայն բջջային հեռախոսով սոցկայքում գրել.«Ինձ դժբախտություն է պատահել»: Օգնության մասին հաղորդագրությունը կարդացել է երիտասարդի ընկերը, ով սկսել է զանգարահել նրա բոլոր հարազատներին, տեղեկացնում է Mirror-ը:

Դեպքը պատահել է Կորնուոլ կոմսության ծովափին գտնվող Միոագիսի գյուղի մոտ: Չնայած ամառային եղանակին, տեղի նեղուցում ջրի ջերմաստիճանը ընդամենը 15-16 աստիճան է: Թեթև հագնված երիտասարդը նավակով զբոսնելիս ափից բավականին հեռու էր գնացել: Բարեբախտաբար, նա իր հետ բջջային հեռախոս էր վերցրել:

Կորցնելով հավասարակշռությունը՝ երիտասարդը շուռ է տվել նավակը և հայտնվել ջրի մեջ: Երիտասարդը լրիվ միայնակ է եղել սառը ջրում: Հավաքելով վերջին ուժերը, տղան հեռախոսը գլխի վերևում բարձր պահած հավաքել է «stranded» բառը (ես վտանգի մեջ եմ):

Երիտասարդի բախտը բերել է, որ ընկերն այդ պահին սոցցանցում է եղել: Նա զանգահարել է երիտասարդի մորը, իսկ վերջինս էլ իր հերթին դիմել է ափի պարեկային ծառայությանը: Փրկարարները երիտասարդին հայտնաբերել են հաղորդագրությունն ուղարկվելուց երկու ժամ անց: Հիվանդանոցում բժիշկները հայտարարել են, որ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս