ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ Ապր 13,2011 00:00 Մի առիթով գրել էինք, որ նախընտրական փուլին բնորոշ այսօրվա պայքարն ընթանում է ոչ այնքան ընդդիմություն-իշխանություն, որքան երկու բեւեռների ներսում` ընդդիմություն-ընդդիմություն եւ իշխանություն-իշխանություն ձեւաչափերում: Եւ ահա իշխանական ճամբարում այս փուլը ԲՀԿ-ի հետ հայտնի առճակատումից հետո հաջողությամբ ավարտված են համարում եւ hուշագիր-ղազագրի ստորագրումից հետո կոալիցիան ՀՀԿ-ի «ավագությամբ» գնում է հերթական խորհրդարանական ընտրությունների: Որպես իշխանություն` Սերժ Սարգսյանը փորձում …
ԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԵՆ Ապր 13,2011 00:00 Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, խոսելով Ազատության հրապարակում հանրահավաքների արգելման որոշումների մասին, ասել է. «Նախ` մենք չենք արգելում հանրահավաքը, եւ չկա ինչ-որ կողմնակալ վերաբերմունք, օրինակի համար ՀԱԿ-ին չենք թողնում, «Ժողովրդական» կուսակցությանը թողնում ենք: Եվ չի լինելու դա: Եթե չենք թողնում, ապա բոլորին չենք թողնում համապատասխան հիմնավորումով: Մատենադարանը, կարծում եմ, 500-700 մետր է դրանից հեռու: Երբ որ …
ՀԱՆԴԻՊՈՒՄ Ապր 13,2011 00:00 Ապրիլի 12-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ընդդիմության անելիքներն ապրիլի 28-ի հետ կապված, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաեւ երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը: Անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ FACEBOOK-ՈՒՄ Ապր 13,2011 00:00 Երեկվա ասուլիսի ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծվել է «Հանրային ոլորտ», որի հիման վրա www.facebook.com սոցիալական ցանցում բացվել է Երեւանի քաղաքապետի էջը, որի միջոցով քաղաքացիները կարող են հղել իրենց հուզող հարցերը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է մինչեւ տարեվերջ ստեղծել վեբկայքեր` տվյալ վարչական շրջանի եւ բնակիչների միջեւ կապն ակտիվացնելու նպատակով:
ՈՒԺԱՅԻՆՆԵՐՈՒՄ Ապր 13,2011 00:00 Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ոստիկանության վրա գրոհները: Երեկ տեղեկություն տարածվեց, որ 2010-ին կալանավորված «ՔԻՄՏԵԽ» նախկին գործարանի տնօրեն Սամվել Խաչատրյանի ձեռքի պայուսակում եղել է 65 հազար ԱՄՆ դոլար, որը ոստիկանություն բերման ենթարկելուց հետո անհետացել է ու չի արձանագրվել: Եւ ահա ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել գործով անցնող ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության …
ՈՎ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ, ՄՆՈՒՄ Է ԱՆՑՅԱԼՈՒՄ Ապր 13,2011 00:00 ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ այլ հայացքներ ունի այն հարցի շուրջ, ինչը կարող է նպաստել Ռուսաստանի ծաղկմանը, եւ մոտակա ժամանակները որոշում կկայացնի առաջադրել իր թեկնածությունը 2012-ի նախագահական ընտրություններում: Իսկ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում մաքսային միություն է փորձում կառուցել:ՌԴ-ում անհրաժեշտ փոփոխությունների համար իր հավանական առաջադրման մասին Մեդվեդեւը հայտարարել է Չինաստանի գլխավոր հեռուստաալիքով:Մեդվեդեւն ասել է, թե …
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ ԲՈԼՈՐԸ` ԱՌԱՆՑ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ Ապր 13,2011 00:00 «Բարոյական առումով որեւէ մեկն իրավունք չունի Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրելու մարտի 1-ի մեջ, ասելու, թե նա գնացել է, չի եկել: Նա միայնակ նստել էր օկուպացված Ազատության հրապարակում, եւ չէր էլ գնա, եթե Գրիշա Սարկիսովը նրան չգողանար հրապարակից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը: -Պարո՛ն Քոչարյան, մարտի 1-ի թեման կրկին թեժացել է …
Ապր 13,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դպրոցի տնօրենների հավաստագրման գործընթացի ամփոփումից հետո կրթության եւ գիտության նախարարությունն անցնելու է ուսումնարանների եւ մանկապարտեզների տնօրենների հավաստագրմանը, ինչի համար, սակայն, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Հիշեցնենք, որ բազմաթիվ դպրոցների տնօրեններ «կտրվեցին» քննությունից: Մեզ հասած հավաստի տեղեկություններով` նախարարության վրա տարբեր հրատարակչությունների կողմից սկսվել են լուրջ ճնշումներ դասագրքերի տպագրության մենաշնորհ ունենալու հարցով, ինչին, սակայն, նախարարությունը դեռ …
Ապր 13,2011 00:00 Հայաստանի պատգամավորներից կազմված խումբը, որը պետք է ապրիլի 15-21-ը մեկներ Պանամա` միջխորհրդարանական տարեկան նիստին մասնակցելու համար, չի մեկնելու, քանի որ ՀՀ Ազգային Ժողովը փող չունի այդ գործուղման համար: Իհարկե, նորմալ է, որ պետբյուջեից արվելիք հատկացումները հնարավորինս կրճատվում են, բայց հետաքրքիրն այն է, որ 154 երկրների պառլամենտները տարեկան 2 անգամ կայանալիք այդ հավաքների համար տարեկան մոտ …
Ապր 13,2011 00:00 Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայիս կազմին 17 օր է մնացել աշխատելու: Եւ եթե չհասցնեն այդ օրերի ընթացքում շոշափելի փոփոխություններ իրականացնել (ինչը գրեթե անհնար է), որոշ չինովնիկներ ստիպված են լինելու լքել իրենց աթոռները: Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ մինչեւ մայիս ժամանակ էր տվել նախարարներին` ստեղծված սոցիալական այս ծանր վիճակը թեթեւացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելու համար: Ի դեպ, …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին