Անժելա Սարգսյանի տղամարդու մայրը որոշել է չլռել (տեսանյութ) Հոկ 13,2011 10:54 Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` Ճշմարտության մերկապար ընդհանուր խորագրով: Շարքը փոքր-ինչ տարբերվելու է Չենք լռելու-ի մնացած նախագծերից և փորձելու է գտնել արդեն հայտնի պատմությունների քողարկված կողմերը: Վիդեոշարքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև հայկական շոու-բիզնեսում տիրող բարքերին և արվելու են ցնցող բացահայտումներ:Ճշմարտության մերկապար-ի առաջին հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի …
Հ. Քլինթոն. ԱՄՆ պատրաստ է բանակցել թալիբանների հետ Հոկ 13,2011 10:47 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են բանակցություններ սկսել աֆղանական թալիբներ հետ, այդ թվում եւ ամենահզոր ծայրահեղական խմբավորման`Խաքքանիի ցանցի հետ:”Ներկա պահին մենք Խաքքանիի ցանցը դիտարկում ենք որպես հակառակորդի, որը մեծ վտանգ է ներկայացնում եւ մենք շարունակում ենք ուղիներ փնտրել` իրավիճակը փոխելու համար”: Նա հույս է հայտնել, որ ծայրահեղականների հետ կկնքեն զինադադարի …
Պայթյուն Մեծ Բրիտանիայի մշակութային քաղաքում Հոկ 13,2011 10:34 Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի (Դերի) քաղաքում հոկտեմբերի 12-ի երեկոյան ռումբ է պայթել,- հաղորդում է BBC-ն՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի մշակութային միջոցառումները համակարգող կազմակերպության գրասենյակի մոտ: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան: 2013 թվից Լոնդոնդերին պաշտոնապես կկրի “Մեծ Բրիտանիայի մշակութային քաղաք” տիտղոսը: Տեղի ազգայնականները բացասաբար են վերաբերվում այդ փաստին: Նոր մշակութային քաղաք կընտրվի յուրաքանչյուր 4 տարին մեկ:
Հանցագործները գողացել են Հիսուս Քրիստոսի խաչը Հոկ 13,2011 10:29 Դիմակավորված եւ փականագործական գործիքներով զինված հանցագործները հոկտեմբերի 12-ին թալանել են Իռլանդիայի Սուրբ Խաչի աբբայությունը` գողանալով սրբազան մասունքը,- հայտնում է France-Presse -ը:Գողացվել է արծաթյա փոքրիկ, 30 սանտիմետրանոց տուփը, որի մեջ պահվում էին երկու խաչ, երկու մուգ քարեր եւ կենտրոնում մի ամանով այն խաչի կտորը, որի վրա, ըստ ավանդության, խաչել էին Հիսուս Քրիստոսին:Խաչի կտորը 1180-ական թվականներին աբբայությանն …
Չորրորդ ինքնիշխանություն. “”Ջերմուկ””-ով բարձված մեքենաները պահվում են մաքսային անցակետում Հոկ 13,2011 10:24 Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` մաքսային անցակետում արդեն քանի օր է կանգնած են ”Ջերմուկ” հանքային ջրերով բարձված ավտոմեքենաները, որոնք պետք է արտահանեն այդ ապրանքատեսակը: ”Թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է ձգձգվում հերթական պարտիայի արտահանումը` մեզ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ում կողմերից ով է «խոչընդոտում» գործընթացին”,- գրում է օրաթերթը:
Երիտասարդի ինքնասպանության երկրորդ փորձին կրկին միջամտել են ոստիկանները Հոկ 13,2011 10:23 Երեկ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները Երևանի Տիգրան մեծի փողոցում կանխեցին մի երիտասարդի ինքնասպանության փորձը: Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երիտասարդը 23 ամյա Գրիգոր Տոնոյանը փորձում էր ցած նետվել Տիգրան մեծի փողոցի 76 շենքի 5 հարկանի շենքի 5-րդ հարկից, այնուամենայնիվ շուրջ 1,5 տևած բանակցություններից հետո ոստիկաններն …
Միլիարդատերը պահանջում է սաակաշվիլիի հրաժարականը Հոկ 13,2011 10:14 Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը է տարածել, որում վերջինս դիմում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին` կոչ անելով նրան հրաժարական տալ:”Ես Վրաստանի քաղաքացի եմ եւ անպայման կգամ իշխանության”,- հայտարարել է Իվանիշվիլին:Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչները ողջունել են Իվանիշվիլիի` քաղաքականությամբ զբաղվելու որոշումը: Նրանցից ոմանք բարձր են գնահատում վերջինիս հնարավորությունները իշխանության համար պայքարելու գործում:Հիշեցնենք, որ ս.թ. …
Փոխհրաձգության ժամանակ վեց մարդ է զոհվել Հոկ 13,2011 10:07 Կալիֆոռնիայի Սիլ-Բիչ քաղաքի գեղեցկության սրահներից մեկում չորեքշաբթի օրը տեղի է ունեցել փոխհրաձգություն,-գրում է Itar Tass -ը: Համաձայն տեղեկատվության առնվազն 6 մարդ զոհվել է:
Հրապարակ. Նախարարները զրկված են աշխատելու հնարավորությունից Հոկ 13,2011 09:25 Թերթը գրում է, որ գործող նախարարներն աջուձախ բողոքում են, թե իրենք լիովին զրկված են աշխատելու, իրենց ղեկավարած ոլորտում ինչ-որ բան անելու հնարավորությունից: ”Բոլոր հարցերը վճռում են կա՛մ իրենց նշանակած կուսակցությունների ղեկավարները, կա՛մ վարչապետը: Իրենց գլխավորած նախարարություններում իրենք անգամ մի գլխավոր մասնագետ չեն կարող նշանակել՝ առանց կուսղեկավարի կամ վարչապետի: Թերևս դա է նաև պատճառը, որ նրանց …
Ժողովուրդ. ԼՂՀ ՊԲ հրամանատարը գործարարներից գումարներ է կորզում Հոկ 13,2011 09:19 ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն ունի ԼՂՀ-ում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենալով հայաստանցի գործարարների եւ պաշտոնական որոշ շրջանակների հետ, նրանցից գումարներ է խնդրում` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն ամրացնելու պատճառաբանությամբ: Բայց իրականում, ըստ լուրերի, նա ստացված գումարներն ուղղում է սեփական արտադրության զարգացմանը, քանի որ ամրացումն իրականացվում է ՊԲ հրամանատարի …