ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայման մասին որոշման նախագիծը, որը վերջնական հաստատման կներկայացվի հաջորդ շաբաթ կայանալիք ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր , որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել նաև Հարավային Կովկասում իրավիճակը, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի հետ հարաբերությունները: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն առաջնային նշանակություն ունի` հայտարարել է Կալասը, ընդգծելով, որ քննարկելու են, թե ինչպես կարող են շարունակել աշխատել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ:





























