Ապրիլի 21-ին կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող՝ «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հանդիպումը։
Հանդիպմանը ներկա էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները։
Դաշինքի հանդիպմանը ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության Մեսրոպ Առաքելյանը, որը հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։ (Գ)





























