Armenian text to speach

Իշխանությունը շաբաթ օրը պատրասվում է միջոցառումներ իրականացնել․ ի՞նչ է սպասվում Քաղաքացու օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հայտարարությունը և ներկայացնում է, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Քաղաքացու օրվա շրջանակում։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Քաղաքացու օրը, որը 2026 թվականին կնշվի ապրիլի 25-ին։ Այսինքն Քաղաքացու օրը շարժական տոն է։Ըստ ԿԳՄՍ նախարարության այս տարի միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով և կընդգրկեն հանրապետության շուրջ 100 բնակավայր։

ArmLur.am-ի ուսումնասիրությամբ՝ միջոցառումները կազմակերպվելու են երեք հիմնական ուղղությամբ՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։

Կրթական բաղադրիչի շրջանակում հանրապետության բոլոր դպրոցներում արդեն իսկ իրականացվում են ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» թեմայով։ Աշակերտները ուսումնասիրում են իրենց համայնքների խնդիրները և առաջարկում լուծումներ։ Նախագծերը կամփոփվեն ապրիլի 20-ին, իսկ պատրաստված մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութերը Քաղաքացու օրը կհրապարակվեն դպրոցների ֆեյսբուքյան էջերում։

Երիտասարդական ուղղությամբ նախատեսվում են բանախոսություններ՝ նվիրված պետության, քաղաքացիական ինստիտուտների, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարներին։ ArmLur.am-ը պարզեց, որ քննարկումները կանցկացվեն Երևանի 12 վարչական շրջաններում և մարզերի մի շարք բնակավայրերում՝ ընդհանուր շուրջ 100 համայնքում։ Բանախոսները կլինեն պետական պաշտոնյաներ, հանրային գործիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ։

Մշակութային հատվածում նախատեսված են համերգային միջոցառումներ՝ մասնավորապես Մարալիկ և Վարդենիս քաղաքներում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս