ՍԱՐՍԱՓԵԼԻ WEEKEND Նոյ 01,2011 00:00 Վերջին մի քանի տարիների ընթացքում Երեւանում մեծ ակտիվությամբ նշում են Halloween-ը: Երեւանյան մի քանի ակումբներ տոնից դեռ շաբաթներ առաջ էին հայտարարել, որ իրենց մոտ սպասվում է սարսափելի շաբաթ-կիրակի, մուտքն էլ` միայն հատուկ հագուստներով: Ինչ կերպար ասես, որ չէիր տեսնի այդ օրը Երեւանի փողոցներում` էլ տարօրինակ հրեշտակներ, էլ կենդանի դիակներ, սատանաներ, անհասկանալի պոզավոր կենդանիներ, նույնիսկ ուրվականներ… …
ՀԱՄԵՐԳԸ ԿԱՅԱՑԱՎ Նոյ 01,2011 00:00 Կիրակի օրը կայացավ Մարտին Մկրտչյանի առաջին մենահամերգը: Սկզբում Մարտինը շատ հուզված էր, եւ դա անդրադառնում էր նաեւ նրա ձայնի վրա: Բայց առաջին կատարումից հետո երգիչը հավաքեց իրեն եւ սկսեց իր հանդիսատեսի հետ քեֆ անել: Հնչեցին դուետներ Քրիստինե Պեպելյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի հետ, ինչպես նաեւ ներկայացրեց բոլորովին նոր երգեր: Համերգի ընթացքում մենք բացահայտեցինք նաեւ երգչի մեկ …
ՄՏԱՀՈԳ ԹՄՐԱՄՈԼԸ Նոյ 01,2011 00:00 53-ամյա Միհրդատն իր երեք դուստրերին` 7-ամյա Լադենին, 12-ամյա Մեհսային եւ 19-ամյա Մեհթափին, իր անձնական մեքենայով տարել է դաշտ եւ այնտեղ սպանել ինքնաձիգով: Դեպքը տեղի է ունեցել Քերմանշահ նահանգի գյուղերից մեկում: Միհրդատը թմրամոլ է: Սպանդից հետո նա գնացել է տուն եւ կնոջն ասել, որ դուստրերին սպանել է այն պատճառով, որ մտահոգված է եղել նրանց ապագայով: Կնոջ …
ՎԱԶՈՐԴ ՃԱԳԱՐՆԵՐԸ Նոյ 01,2011 00:00 Շվեյցարիայում կայացել է ճագարների` արգելքների հաղթահարման Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են ավելի քան 50 մարզիկ-ճագարներ տարբեր երկրներից: Հաղթող է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Լադա Սիպովա Կրեցովային պատկանող ճագարը: Ճագարների մասնակցությամբ առաջնությունները տարածում են գտել մի քանի տարի առաջ: Նման առաջնություններ անցկացվել են Դանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ճապոնիայում:
ԱՆԺԱՄԱՆԱԿ ԹԱՂՈՒՄ Նոյ 01,2011 00:00 BBC հեռուստաընկերությունն իր աշխատակիցների համար անցկացնում է թրեյնինգ Էլիզաբեթ 2-րդ թագուհու մահվան դեպքում եթերում իրենց պահելաձեւի վերաբերյալ: Թրեյնինգի համար ձայնագրել են տեսաերիզ, որը հայտնում է 85-ամյա թագուհու մահվան մասին: BBC-ն այս քայլը բացատրում է նրանով, որ նախապատրաստում է իր աշխատակիցներին ամեն տեսակի հանկարծակի իրադարձությունների համար:
ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՀԱՅՐԸ Նոյ 01,2011 00:00 ԱՄՆ պետդեպարտամենտն Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին ներառել է մարդկանց առք ու վաճառքով զբաղվողների ցուցակի մեջ: Բերլուսկոնին մեղադրվում է մարոկկացի անչափահասի սեռական շահագործման մեջ: Կան ապացույցներ երրորդ կողմի մասնակցության վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ աղջիկը թրաֆիքինգի զոհ է դարձել: Բերլուսկոնին ճնշումներ է գործադրել ոստիկանների վրա, որոնք մարոկկացի այդ աղջկան ձերբակալել էին մանր գողության համար: …
ԷՄՈ ԲԱՐԲԻՆ Նոյ 01,2011 00:00 Mattel ընկերության նորարարությունը, որը ստացել է Tokidok Բարբի անվանումը, զայրացրել է ամերիկացի ծնողներին: Բանն այն է, որ տիկնիկը հագնված է էմոյի նման: Նրա մազերը վառ վարդագույն են, իսկ մարմինը զարդարված է դաջվածքներով: Նա կրում է ընձառյուծի մորթանախշով նեղ ձգվող տաբատ, էմոյի ոճով շապիկ եւ փայլուն բարձրակրունկ կոշիկներ: Նրան ուղեկցում է փշոտ շնիկ, ով ավելի շատ …
«ՀԱՆՈՒՆ ԳՈՒՄԱՐԻ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԱՆՈՒՄ» Նոյ 01,2011 00:00 Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը Մոսկվայում ավարտել է բարձրագույն ռեժիսորական կուրսերը: Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, երկրորդով` ռեժիսոր: Բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մասնակից է: Մոտ մեկ տարի է` համագործակցում է «Շարմ» ընկերության հետ: Նկարահանել է Ինգա եւ Անուշ Արշակյանների «Սեր Երեւան» տեսահոլովակը, ինչպես նաեւ Արեւիկ Սիմոնյանի «Կիվերա Նայնոմիս» հոլովակը, որը հետագայում դարձավ Եվրոպայում «Սվարովսկի» ընկերության PR ակցիայի հոլովակը: Լուսինայի …
ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ Նոյ 01,2011 00:00 Հոկտեմբերի 31-ին Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը հանդիպեց լրագրողների, մտավորականների ու Իջեւանի մի խումբ բնակիչների հետ: Պարոն Ավետիսյանի խոսքերով` աշխարհում կա 3 հիմնական գաղափար` սոցիալիզմը, լիբերալիզմը եւ սոլիդարիզմը (համերաշխություն): Նա Հայաստանում գրանցված 75 քաղաքական կուսակցություններից միայն 5-10-ին համարեց գաղափարական ուժ: Ներկաներից մեկը Ս.Ավետիսյանին հարցրեց, թե ով է խանգարում Հայաստանում համերաշխության գաղափարի …
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ Նոյ 01,2011 00:00 Նոյեմբերի 13-ին կկայանան Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ, այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանը եւ ԲՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Վարդան Ղալումյանը: Վարուժան Ներսիսյանը թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրում իր տարեկան եկամուտների թվում նշել է քաղաքապետի աշխատավարձից գոյացած եկամուտը` 2 միլիոն 500 հազար դրամ ու Եվրախորհրդի կոնգրեսից ստացած …
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
15 Մայիս 14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին