Հայտնի են Հայաստանի պատանեկան հավաքականների մրցակիցները Նոյ 29,2011 16:06 Այսօր շվեյցարական Նիոնում կայացել է 2012/13թթ. մինչև 17 և 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ Ընտրական փուլի հանդիպումները կկայանան 2012թ. աշնանը։ 2013թ. էլիտ ռաունդում հանդես կգան յուրաքանչյուր քառյակի հաղթողները և երրորդ տեղը զբաղեցրած թիմերից լավագույնը (խմբի առաջին երկու թիմերի հետ խաղերի արդյունքով): Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հայտնվել է 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն …
Թշնամությունն ու ատելությունը ընդմիշտ թող մնան անցյալում Նոյ 29,2011 15:54 Երեկ Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվել է համատեղ հայտարարություն, որն ամբողջական տեքստով հրապարակվում է այսօր: Ինչպես հայտնում են …
No newspapers–no democracy Նոյ 29,2011 14:02 Վրացական առաջատար բոլոր թերթերն այսօր լույս են տեսել No newspapers–no democracy՝ Չկա թերթ, չկա ժողովրդավարություն շապիկով, իսկ վրացի լրագրողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ։ Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, լրագրողներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտում տպագիր մամուլի իրացման կետերի փոխարեն 1000 կրպակ տեղադրելու համար Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարած աճուրդի դեմ։
Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Նոյ 29,2011 13:15 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այցի ընթացքում Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի …
Մարզպետը պատգամավոր չի ուզում դառնալ` դեռ Նոյ 29,2011 12:50 Ըստ որոշ տեղեկությունների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մեծամասնական ընտրակարգով թիվ 25 ընտրատարածքում կառաջադրվի ԱԺ պատգամավոր: Կոտայքի հանրապետական մարզպետը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ առայժմ նման մտադրություն չունի: “Ես շարունակում եմ իմ գործառույթները որպես մարզպետ, իսկ ԱԺ ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է: Բոլորս գիտենք` երբ պիտի լինի ընտրությունները”,-ասաց Կ. Շահգալդյանը: Նշենք, որ թիվ 25 ընտրատարածքը ընդգրկում է Հրազդան …
“”Facebook””-ում ավելի շատ է լինում, քան հիմնարկում Նոյ 29,2011 12:39 Հայաստանյան բանկերից մեկի նախագահն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին: Պատճառը՝ “”Facbook”” սոցիալական ցանցում ողջ օրն անցկացնելն է: Բանկի աշխատակիցը մտադիր է դիմել դատարան եւ փնտրում է փաստաբան: Բանկի նախագահը դուրս էր գրել իր աշխատակցի “”Facbook””-ում գտնվելու ժամերը, եւ պարզել էր, որ նա “”երկրորդ հիմնարկում”” թրաֆիքինգի է ենթարկվում՝ աշխատում է 8 ժամից ավելի, քան՝ բանկում, …
Ուղեվորներն ավտոբուսից ընկել են. նրանցից մեկը մահացել է Նոյ 29,2011 12:20 Նոյեմբերի 28-ին, ժամը 09.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 5-րդ կմ-ին Լեռնավան-Վանաձոր երթուղու “ՊԱԶ-3205” մակնիշի ավտոբուսի առջևի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևորներից երկուսը՝ կին և տղամարդ, վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 44-ամյա Անդրանիկ Ուռուսյանը մահացել է:Կատարվում է քննություն:
Վարչապետը հոսպիտալացվել է Նոյ 29,2011 11:47 Թայլանդի վարչապետ Իինգլակ Չինավատը տեղափոխվել է Բանկոկի հիվանդանոցներց մեկը սննդային թունավորում ախտանիշով: Այս մասին հաղոդում է ՖՐԱՆՍ ՊՐԵՍՍ գործակալությունը` հղւմ կատարելով կառավարության կողմից տարածված հաղորդագրությանը: Վարչապետի առողջական վիճակի և թունավորման հնարավոր պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Թայլանդի ներկա վարչապետը կառավարության նախկին ղեկավար Տակսինա Չինավատաի քույրն է, ով 2009թ ից արտաքսված է երկրից:
Ձերբակալվել է Լուժկովի աներորդին Նոյ 29,2011 11:17 Մոսկվայում ձերբակալվել է խոշոր գործարար Վիկտոր Բատուրինը, ով այս քաղաքի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներձագն է: Նա մեղադրվում է առավել խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ:
Մահացել է Ստալինի դուստրը Նոյ 29,2011 10:31 ԱՄՆ-ում նոյեմբերի 22-ին մահացել է բռնապետ Իոսիֆ Ստալինի դուստրը՝ Սվետլանա Ալիլուևան: Այդ մասին տեղեկությունը հրապարակել է The New York Times -ը: Նա 85 տարեկան էր:
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով