Այն, որ ՀՀ նախագահն ամեն հնարավոր ամբիոն, հարթակ, լրատվամիջոց օտագործում է Ադրբեջանի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը վերահաստատելու համար, իհարկե, կառուցողական մոտեցում է: Ի վերջո, բանակցային գործընթացը դե-յուրե շարունակվում է, եւ Հայաստանն էլ նրանից դուրս գալու որոշում չի կայացրել: Հարց է, սակայն, որքանո՞վ է այս դիրքորոշումն արդարացված այն ռազմական սադրանքների եւ առհասարակ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու …