ՀԱՆԳԻՍՏ ՈՒԺԸ Մար 05,2011 00:00 «Արմենական-ռամկավար ազատական» կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանի կարծիքով ընտրությունների չմասնակցող կուսակցությունը կուսակցություն չի կարող լինել: Ուստի, առաջիկա ընտրություններին ԱՌԱԿ-ն անպայման մասնակցելու է, թեեւ դեռեւս հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով. «Միայնակ, թե դաշինքով` դեռեւս պարզ չէ: Սակայն միայնակ մասնակցելու համար մենք չունենք բավարար չափով հզորություն եւ գումարներ: Իսկ այսօր ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական ռեսուրսներ»: …
ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ Մար 05,2011 00:00 Այսօր Սերժ Սարգսյանը կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օրկարգով: Տարբեր քաղաքական հոսանքների ու քաղաքական վերլուծաբանների միջինացված գնահատականների հանրագումարը նույնն է` մինչեւ Աստանան եղած առաջարկը: Այսինքն` հայկական կողմից պահանջվում է երեք շրջանների վերադարձ, ապա հանրաքվե: Այն տարբերությամբ միայն, որ եթե առաջընթաց չգրանցվի, …
ՊՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ Մար 05,2011 00:00 Մեր թերթի մարտի 2-ի համարում հրապարակված լուրը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բանկոմատների վերաբերյալ արձագանք ստացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը նշել էր, որ ժամերով հերթեր են գոյանում «Արդշինինվեստբանկ»-ի բանկոմատի մոտ, քանի որ «Հայբիզնեսբանկ»-ը դրամով չի «լիցքավորում» իր բանկոմատները: Մեզ ՊՆ-ից տեղեկացրեցին, որ զինվորականները որեւէ կաշկանդվածություն չունեն այլ բանկերից օգտվելու: Նրանք հանգիստ կարող են «Հայբիզնեսբանկ»-ի իրենց …
ՉԵՆ ՄԵԿՆՈՒՄ Մար 05,2011 00:00 Երեւանյան տուրիստական կազմակերպությունները զգալի ֆինանսական կորուստներ են կրել եգիպտական եւ թունիսյան հեղափոխություններից հետո: «Բիզնես Վեյ» գործակալության հավաստմամբ մինչեւ մայիս դեպի Եգիպտոս արդեն պատվիրված չվերթներ են եղել, սակայն նախորդ ամսվա կեսերից դեպի բուրգերի երկիր ուղերթներ չեն իրականացվում: «Տրիումֆ տուր» գործակալությունից էլ տեղեկացրին, որ իրենց մոտ նույնպես հայտնի դեպքերից հետո նշված երկրներ մեկնել ցանկացողներ չեն եղել, եւ …
ՀՊԱՐՏ Է Մար 05,2011 00:00 ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի` նախօրեին ասածին (ասել էր, թե վարչապետն իր ելույթը պետք է ունենար ապրիլի 1-ին` հումորի օրը) ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել էր. «Խաչատրյանի հայտարարությունը պետք է հումորով ընդունել, ռեգիոնալ բնավորություն է, ինչ-որ բան ասել ու հետո տակից դուրս չգալը»: Երեկ էլ պատգամավոր Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի միջոցով հակադարձեց. «Կարծում եմ` Գալուստ Գրիգորիչը բարի …
ԽՈՍՔԱՅԻՆ ՔԱՇՔՇՈՑ Մար 05,2011 00:00 Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած բացօթյա առեւտրականների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած «տուրուդմփոցի» վերաբերյալ երեկ արձագանքները բուռն էին եւ մեղադրական: Ոմանք այդ հրմշտոցի մեղավորներ էին համարում ոստիկաններին, դատապարտում նրանց գործողությունները եւ աններելի համարում, իսկ ոմանք էլ մեղադրում էին պատգամավորներին, թե իրենց անպարկեշտ են պահել:«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա …
Ո՞Վ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ Մար 05,2011 00:00 Հայաստանի երկրորդ քաղաքում կուսակցությունների գրասենյակների դռները հիմնականում փակ են, բացառությամբ 1-2-ի: Դրանք կենդանության նշաններ են ցույց տալիս միայն ընտրությունների նախաշեմին, երբ գալիս է անձնագրեր հավաքելու եւ գումարներ բաժանելու ժամանակը: Իսկ այդ գործընթացը բավականին ակտիվորեն կազմակերպողներ կան. նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ից այդ գործի վարպետը Վարդան Ղուկասյանն էր՝ ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարը, իսկ ԲՀԿ-ից՝ ԱԺ պատգամավոր Մարտուն …
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ Մար 05,2011 00:00 Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ-Պարո՛ն Սաղաթելյան, Ձեր կարծիքով մարտի 1-ին Մատենադարանի մոտ հավաքված քաղաքացիներին ի՞նչ քայլերով պետք է ուղղորդել դեպի այդքան սպասված հեղափոխությունը: -Մենք հեղափոխությունից ավելի գրագետ ձեւով ենք ուզում հասկացնել, որ մեր երկրում երկրի տերը ժողովուրդն է, ու չի կարելի զորքով, նստեցնելով, ոստիկաններով կամ սպանելով վախեցնել: Մարդիկ գաղափարապես են …
Մար 05,2011 00:00 Այս կիրակի վերջապես կբեմադրվի «Սայաթ-Նովա» օպերան, որի համար դեռեւս 2006 թվականից ՀՀ պետբյուջեն մոտ 14 միլիոն դրամ էր հատկացրել: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2006-ից մինչ օրս, փաստորեն, շրջանառության մեջ էր դրել միլիոնները եւ միայն հիմա է կարողացել իրեն վերապահված պարտավորությունն իրականացնել: Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտեց մոտ 14 միլիոն դրամի «յուրացնելու» փաստը` գումարը …
Մար 05,2011 00:00 Արագածոտնի մարզից պատգամավոր դառնալու հավակնորդները բավականին շատ են: Երեկ էլ ԲՀԿ-ն է նման ցանկությամբ հանդես եկել Թալինում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Գագիկ Ծառուկյանի մոր` Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ մեկնել են Թալին քաղաք, տեղի հիվանդանոցում մի քանի երեխաների նվերներ տվել, ապա կուսակցության գրասենյակում մինի նիստ են անցկացրել: Ըստ թալինցիներին հասած տեղեկությունների` հայտարարվել …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին