ՊԱՐԶ ՉԷ՞, ՈՐ ՀՀԿ Մար 14,2012 00:00 Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային Ժողովում հայտնվելու համար: Իր այս որոշումը երգչուհին բացատրել է նրանով, որ ինքը «միշտ կռիվ ունեցող տեսակ է»: Անկեղծ ասած, վերհիշելով երգչուհու անցած առնվազն 5 տարիների հրապարակային գործունեությունը` դժվար է ասել, թե այդ ինչի համար է Շուշանը մինչեւ …
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԱՆԴԱՏԸ ՉԻ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Մար 14,2012 00:00 ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ` երեկոյան՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել է, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն կարող է առաջադրել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի թեկնածությունը: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու մտադրությունից:
Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Մար 13,2012 19:06 Մարտի 12-ին, երեկոյան ժամը 23:00-ին, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հիշեցնենք, որ գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 9-ի երեկոյան “Ղազախ-Սագուրամո” 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
Ապարանում ձյան տակ 19 մեքենա է մնացել Մար 13,2012 18:51 Մարտի 12-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհի 1-ին կմ-ում բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնցից մեկում նորածին երեխա կա, արգելափակվել են ձնակույտի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների եւ գյուղապետի տրամադրած տեխնիկայի ուժերով արգելափակումից դուրս է բերվել 19 ավտոմեքենա, որտեղ եղել է 60 ուղեւոր: Նույն օրը, …
BBC` Ինչու՞ է Հայաստանը հրաժարվել մասնակցել “Եվրատեսիլ-2012”-ին Մար 13,2012 18:37 “Հայաստանը հրաժարվել է այս տարվա մայիսին Ադրբեջանում անցկացվելիք “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթում մասնակցելուց Լեռնային Ղարաբաղի շուրջ 1990-ականներին ծավալված հակամարտության պատճառով, որի զոհ է գնացել առնվազն 25 հազար մարդե: Ըստ “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի՝ այս հայտարարությամբ բրիտանական BBC լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հանդես է եկել “”Եվրատեսիլ” երգի մրցույթ. պաշտոնական պատմությունե գրքի հեղինակ Ջոն Քենեդի Օ’Քոնորը՝ հավելելով, որ նախկինում …
Քննարկվել է 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Մար 13,2012 18:36 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները: Նշվել է, որ ՀՀ վարչապետի` 2011 թ. դեկտեմբերի …
Մենք պատրաստ ենք Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորմանը. Սաֆար Աբիեվ Մար 13,2012 18:29 Ինչպես փոխանցում է ռուսական Интерфакс գործակալությունը, Թեհրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: “Մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով հետ վերադարձնել մեր տարածքները: Թող ոչ ոք չկասկածի, որ մենք վերադարձնելու ենք մեր տարածքները: Մեր 1 միլիոն փախստականների ճակատագիրը, մեր ավերված բնակավայրերը, մշակութային և կրոնական հուշարձաններն …
Օլիմպիադա 2012-ին ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Միշել Օբաման Մար 13,2012 18:25 The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման 2012 թ. ամռանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ կգլխավորի իր երկրի մարզիկների հավաքականը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Բարաք Օբամայի կինը կմասնակցի Օլիպիադա-2012-ի բացմանը՝ որպես ամերիկյան պատվիրակության ղեկավար: ԱՄՆ առաջին տիկինների համար սա կարծես թե դարձել է յուրօրինակ ավանդույթ: Այսպես՝ Լաուրա Բուշը …
Ադրբեջանը եվս չի ճանաչում Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները Մար 13,2012 18:16 Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածաել է հաղորդագրութուն, որի համաձայն Ադրբեջանը չի ճանաչում մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Դրանում նաև նշված է, որ Ադրբեջանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ հավատում է աբխազական հակամարտության շուրջ տարվող ներկայիս բանակցային գործընթացի կառուցողական շարունակմանը՝ ընդունելի որոշում գտնելու համար: Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները …
Բակո Սահակյանը ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին Մար 13,2012 17:40 Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, եր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին եւ իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է Իտալիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարեւորելով այն ներհայկական կապերի …
28 Փետրվար 13:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանն ում լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Գլումով
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան