“Ժառանգության” միասնական ցուցակի թեկնածուներն ապրիլի 27-ին հանդիպումներ են ունեցել Լոռիի մարզի մի շարք բնակավայրերում՝ Ալավերդիում, Աքորիում, Օձունում, Վանաձորում, Ստեփանավանում Տաշիրում եւ Սպիտակում: Ընտրողներին “Ժառանգության” ծրագիրն ու նպատակները ներկայացրել են այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տնտեսագետ Արտակ Ղազարյանը, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, նախկին քաղբանտարկյալ Մասիս Այվազյանը եւ դեղագետ, Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու …